ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ս.Կարայանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի դեսպան, «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» ՀԿ-ի նախագահ Ա.Աբրահամյանին
11 Հոկտեմբեր, 2016

Հոկտեմբերի 11-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի դեսպան, «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» ՀԿ-ի նախագահ Արա Աբրահամյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Առաջին Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի (ԵԳՄՀ) հետ կապված կազմակերպչական հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակվել Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղիների և հնարավորությունների վերաբերյալ:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ այս համաժողովը կդառնա մշտապես գործող հարթակ տարածաշրջանային համագործակցության և ներդրումային նոր հնարավորությունների համար:

+