Հոկտեմբերի 13-ին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել Արմլիտա հայ-լիտվական համատեղ ձեռնարկության նախագահ Գագիկ Պապյանի հետ:Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի թռչնաբույծների միության խորհրդի նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Գագիկ Պապյանը ներկայացրել է ներդրումային այն ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել Հայաստանում: Ծրագրերը ներառում են թռչնաբուծության, անասնապահության, կերի, օրգանական պարարտանյութերի արտադրության ոլորտները:
Նախարար Կարայանը համառոտ ներկայացրել է ներդրումային քաղաքականությունը, այն հնարավորությունները, որոնք պետություն-մասնավոր հատված փոխգործակցության արդյունքում համագործակցության ուղիներ են բացում:
Կողմերն անդրադարձել են պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը, վարչարարության հարցերին, բանկային համակարգի խնդիրներին:
Հանդիպմանը ձեռք է բերվել համագործակցության հուշագրի պատրաստման և ստորագրման վերաբերյալ համաձայնություն: