ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ԵՏՀ կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայային
13 Հոկտեմբեր, 2016

Հոկտեմբերի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայային:

Տատյանա Վալովայան շնորհավորել է Սուրեն Կարայանին Հայաստանի Հանրպետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում նշանակվելու առիթով և հույս հայտնել, որ ձևավորված սերտ համագործակցությանը նորանշանակ նախարարի և վերակազմավորված նախարարության պարագայում նոր թափ ու բովանդակություն կհաղորդվի և փոխգործակցությունը կշարունակվի առավել ինտենսիվությամբ ու արդյունավետությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵԱՏՄ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաև Երևանում անցկացվելիք Առաջին Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին քննարկվելիք առանցքային հարցերին:

+