Հոկտեմբերի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Տաջիկստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը և Տաջիկաստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շավկաթ Բոբոզոդան։
Հաշվի առնելով հայ-տաջիկական երկկողմ առևտրի, տնտեսական հարաբերությունների և սերտ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնական քայլեր մշակել առևտրաշրջանառության ծավալների մեծացման, տնտեսական քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, առևտրային խոչընդոտների վերացման և մի շարք այլ հարցերում: