Նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ
17 Հոկտեմբեր, 2016

Հոկտեմբերի 17-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանի և ընկերության Արցախի ծրագրի ղեկավար Սուրեն Ամիրբեկյանի հետ:

Շնորհավորելով նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Էդգար Մանուկյանն արդյունավետ աշխատանք է մաղթել դժվարին ու պատասխանատու այդ գործում, հայտնելով միասին աշխատելու պատրաստակամությունը: Նա նաև ներկայացրել է հիմնադրամի ընթացիկ և ապագային միտված աշխատանքները, անդրադարձել զբոսաշրջության զարգացման, կրթության, նորարարության և գործարար ոլորտներում կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման հիմնահարցերին:

Մտքեր են ծավալվել պետություն-մասնավոր հատված փոխգործակցության շուրջ:

Նախարար Սուրեն Կարայանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հիմնադրամի բոլոր հավակնոտ ծրագրերին` նախանշելով համագործակցության որոշ ուղիներ:

Ձեռք է բերվել պարբերաբար աշխատանքային քննարկումներ անցկացնելու համաձայնություն, ինչը հնարավորություն կտա գտնել բարձրացված հարցրերի շուրջ արդյունավետ լուծումներ:

+