Նախարարության հուշամեդալով պարգևատրվել են Գառնիկ Բադալյանը և Արտաշես Հովհաննիսյանը
24 Հոկտեմբեր, 2016

Հոկտեմբերի 24-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նախարարության համակարգում երկարամյա անբասիր աշխատանքի և ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի նախկին տեղակալ Գառնիկ Բադալյանին պարգևատրել է նախարարության հուշամեդալով:

Սուրեն Կարայանը նախարարության հուշամեդալով պարգևատրել է նաև նախարարության աշխատակազմի առաջին բաժնի պետ Արտաշես Հովհաննիսյանին` նախարարության համակարգում 35-ամյա աշխատանքային գործունեության, երկարամյա անբասիր աշխատանքի և համակարգում ներդրած նշանակալի ավանդի համար:

+