Ստորագրվել է համագործակցության համաձայնագիր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու ԱՀ էկոնոմիկայի նախարարությունների միջև
7 Նոյեմբեր, 2016

Նոյեմբերի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների և ԱՀ էկոնոմիկայի նախարարությունների միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել` նախարարներ Սուրեն Կարայանի և Անդրանիկ Խաչատրյանի կողմից:

Կնքված փաստաթուղթը երկու նախարարությունների միջև առաջինն է, այն հնարավորություն կտա համագործակցությունն ընդլայնելու տնտեսության տարբեր բնագավառներում: Առաջիկայում կստեղծվի նաև աշխատանքային խումբ, որը կհամակարգի երկու նախարարությունների միջև գործունեությունը:

Մինչ համաձայնագրի ստորագրումը Սուրեն Կարայանի և Անդրանիկ Խաչատրյանի միջև կայացած աշխատանքային հանդիպմանը քննարկվել են մի շարք, այդ թվում՝ ներդրումների ներգրավման, առևտրի և արտահանման խթանման, արդյունաբերության, ստանդարտների և սերտիֆիկացման, ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

+