Գործում է ներդրումային ծրագրերի հարթակը
17 Նոյեմբեր, 2016

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ձեռնամուխ է եղել ներդրումային ծրագրերի հավաքագրման աշխատանքների իրականացմանը` նպատակ ունենալով դրանք օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև պոտենցիալ ներդրողներին տրամադրելու և ներդրումային ծրագրերի իրագործման ընթացքին նպաստելու:

Իրատեսական ներդրումային ծրագրեր ունեցող գործընկերներին հրավիրում ենք համագործակցության:

Դուք կարող եք լրացնել կից ներկայացված ներդրումային ծրագրերի անձնագրերը և ուղարկել դրանք ներքոհիշյալ էլեկտրոնային հասցեներով կամ հանձնել առձեռն:

Ծրագրերը ստանալուն պես համապատասխան մասնագետները, հնարավորինս սեղմ ժամկետներում, կապ կհաստատեն Ձեզ հետ՝ հետագա քննարկումները կազմակերպելու համար:


+