Նախարարը ծանոթացել է փոխադրումներ իրականացնող ընկերությունների խնդիրներին
19 Նոյեմբեր, 2016

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է բեռնափոխադրումներ իրականցնող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ժամանակ նախարար Սուրեն Կարայանն առաջարկել է պարբերական հանդիպումների միջոցով լուծումներ տալ փոխադրողների խնդիրներին: Նախարարը հետաքրքրվել է, թե ի՞նչ լոգիստիկ խնդիրներ կան, ի՞նչ քայլեր են իրականացվում շուկայի դիվերսիֆիկացման համար, և ի՞նչ կարող է անել պետությունը՝ օժանդակելու փոխադրող ընկերություններին:

Հայաստանի բեռնառաքողների միության նախագահ Մակար Առաքելյանի խոսքով, պետական կառույցի հետ հանդիպումը ոգևորիչ է, քանի որ այն նախադեպը չի ունեցել: Ըստ Մակար Առաքելյանի` խնդիրները բավականին շատ են` կապված երկրի, տարածաշրջանի աշխարհագրական դիրքի և տնտեսության հետ:

Լոգիստիկ ընկերությունները բարձրացրել են երկաթուղով փոխադրումներին, տարբեր երկրներ արտահանվող ապրանքներին, համատեղ բեռնափոխադրումներին առնչվող խնդիրները:

Ընկերությունները խոստացել են մինչև հաջորդ հանդիպում հանդես գալ համապատասխան առաջարկներով, նախարարությունն էլ իր հերթին հաշվետու կլինի կատարած աշխատանքների վերաբերյալ:

+