Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք ձեզ, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ձեռնամուխ է եղել ոլորտային հարթակների ձևավորմանը տարբեր շահառու խմբերի հետ, նպատակ ունենալով մշտապես իրազեկ լինել տնտեսության տարբեր ոլորտներում առկա խնդիրներին և դրանց լուծման համար համատեղ ջանքերով գտնել արդյունավետ ուղիներ:
Հրավիրում ենք ձեզ երկխոսության և փոխգործակցության ինչպես արդեն ստեղծված, այնպես էլ նոր՝ ձեր կողմից առաջարկվող, ոլորտային հարթակներում:
Այս ձևաչափով հանդիպումները կրելու են պարբերական բնույթ:
Ստորև ներկայացնում ենք նախարարության կողմից ստեղծված երկխոսության հարթակների ժամանակացույցը:
Զբոսաշրջության ոլորտ Յուրաքանչյուր ամսվա 1-ին ուրբաթ օրը` ժ.11:00
Գործարարներ Յուրաքանչյուր ամսվա 2-րդ ուրբաթ օրը` ժ.11:00
Արտահանողներ Յուրաքանչյուր ամսվա 3-րդ ուրբաթ օրը` ժ.11:00
Ներդրողներ Յուրաքանչյուր ամսվա 4-րդ ուրբաթ օրը` ժ.11:00
Թեթև արդյունաբերության ոլորտ
Յուրաքանչյուր ամսվա 1-ին չորեքշաբթի օրը`ժ.11:00
Հանքարդյունաբերողներ
Յուրաքանչյուր ամսվա 2-րդ չորեքշաբթի օրը` ժ.11:00
Ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտ
Յուրաքանչյուր ամսվա 3-րդ չորեքշաբթի օրը` ժ.11:00
Ճշգրիտ ճարտարագիտության ոլորտ
Յուրաքանչյուր ամսվա 4-րդ չորեքշաբթի օրը` ժ.11:00
Հանդիպումներին մասնակցելու համար կարող եք ներբեռնել հայտի ձևը լրացնել այն և ուղարկել press@mineconomy.am կամ lilharutyunyan@mineconomy.am էլ-փոստին: