Քննարկվել է ներդրումային էլեկտրոնային պորտալ ստեղծելու նախագիծը
30 Նոյեմբեր, 2016

Քննարկվել է ներդրումային էլեկտրոնային պորտալ ստեղծելու նախագիծը

30 Նոյեմբեր, 2016

Նոյեմբերի 30-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ներդրումային գործընթացների առցանց հրապարակման և դյուրացման նախագիծը: Այս նախագծով առաջարկվում է գործարկել Ներդրումների էլեկտրոնային պորտալ, որը կհեշտացնի տեղական և օտարերկրյա ներդրողների համար նախատեսված ընթացակարգերը:

ԵԱՀԿ ներկայացուցիչները բարձր են գնահատել էլ. կառավարման ոլորտում ՀՀ գերատեսչությունների առաջադիմությունը և նշել, որ ծրագիրը կարևոր է այս համատեքստում: Նախագիծը ֆինանսավորվելու է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից:

Նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանի հետ քննարկվել են երկկողմ հետարքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

+