Դեկտեմբերի 2-ին ՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման դաշնային կորպորացիայի մարկետինգի և տեղեկատվական աջակցության բաժնի պետի տեղակալ Վլադիսլավ Ցվետկովի հետ, ով ներկայացրել է ՌԴ-ում գործող գործարար նավիգատորը:
Նշենք, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման դաշնային կորպորացիան և «Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով սահմանված համագործակցության հիմնական ուղղություններից է վերոհիշյալ գործարար նավիգատորի տեղայնացումը Հայաստանում:
Այս գործիքը ձեռնարկատերերի համար նախատեսված առցանց համակարգ է, որը վերջիններիս հնարավորություն է ընձեռում ճիշտ որոշում կայացնել բիզնես սկսելու համար` առաջարկելով նախընտրելի վայրում անշարժ գույք, ինչպես նաև տեղեկատվություն է տրամադրում հարևանությամբ գտնվող շուկայի ծավալների, ուղղակի և անուղղակի մրցակիցների, անհրաժեշտ մասնագետների և այլ կարևոր գործոնների վերաբերյալ:Կարգավորումներից հետո նավիգատորն ավտոմատ կերպով ձևավորում է մոտավոր բիզնես-ներդրումային ծրագիրը:
Նշենք, որ ըստ համաձայնության` Ռուսաստանի ՓՄՁ զարգացման դաշնային կորպորացիայի միջոցներով նավիգատորը կտեղայնացվի Հայաստանում:
Նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել Վլադիսլավ Ցվետկովին ծրագիրը ներկայացնելու համար և ուղղել հարցեր դրա տեղայնացման առանձնահատկությունների և հեռանկարների վերաբերյալ: