Գերմանական ընկերությունը մտադիր է Հայաստանում հականեխիչ նյութերի արտադրություն սկսել
5 Դեկտեմբեր, 2016

Դեկտեմբերի 5-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է «Ophardt Hygiene Technologies» ընկերության հիմնադիր և տնօրեն Հայներ Օփհարդտի և գործարար Տիգրան Պապիկյանի հետ:

Հայներ Օփհարդտը նախարարին է ներկայացրել աշխարհի 7 երկրում գործունեություն ծավալող հականեխիչ դիսպենսեր սարքերի արտադրությունը: Նա տեղեկացրել է նաև, որ «Ophardt Hygiene Technologies» ընկերությունը մտադիր է Հայաստանում ևս հականեխիչ նյութերի և դիսպենսեր սարքերի արտադրություն հիմնել: Ըստ Հայներ Օփհարդտի` Հայաստանից ապրանքը կարելի է արտահանել նաև Իրան և ԵԱՏՄ երկրներ:

Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է գործարարների նախաձեռնությունը և վստահեցրել, որ նախարարությունն անելու է առավելագույնը, որպեսզի ներդրողները օր առաջ սկսեն արտադրությունը առանց որևէ խոչընդոտի: Նախարարը ներկայացրել է արտահանման այն բոլոր հնարավորությունները, որոնք ընձեռվում են արտահանողներին GSP, GSP+, ԱՊՀ Ազատ առևտրի գոտու, ԵԱՏՄ շուկայի, Իրանի հետ խորացվող տնտեսական հարաբերությունների և ստեղծվելիք ազատ առևտրի գոտիների շնորհիվ:

Հանդիպման ավարտին Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել հյուրերին` հույս հայտնելով, որ «Ophardt Hygiene Technologies» ընկերությունը մոտ ապագայում կմեկնարկի արտադրությունը Հայաստանում:

+