Դեկտեմբերի 6-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է իրազեկում-հանդիպում օծանելիք և կոսմետիկ արտադրանք ներկրող, իրացնող և արտադրող տնտեսվարողների հետ և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Լիլի Մաքսուդյանը և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ փոխտնօրեն Արտակ Շահբազյանը հանդիպման մասնակիցներին ծանոթացրել են ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգերին և ապրանքների համապատասխանության գնահատման ընթացակարգերին:
Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանել են տնտեսվարողների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին: