Աշխատանքային խորհրդակցություն զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ
10 Դեկտեմբեր, 2016

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն զբոսաշրջության ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Խորհրդակցությանը, որը վարել է նախարար Սուրեն Կարայանը, մասնակցել են նախարարության աշխատակազմի ղեկավարը, նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության և ֆինանսաբյուջետային վարչությունների, Հայաստանի զարգացման հիմնադրամի, Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար կազմը և պատասխանատու աշխատակիցները:

Սուրեն Կարայանին են ներկայացվել ոլորտում իրականացված աշխատանքները:

+