Դեկտեմբերի 14-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցել են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալներ Տիգրան Խաչատրյանը, Էմիլ Տարասյանը և Հովհաննես Ազիզյանը:
Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Առևտրի և մրցունակության հանձնախմբի ղեկավար Լիզա Կաստների և ՀԲ աշխատակիցների հետ քննարկվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի վարկային ծրագրի մանրամասները:
Կողմերը ամփոփել են ծրագրի նախնական արդյունքները և քննարկել հետագա անելիքները Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի վարկային ծրագրի բաղադրիչների շրջանակներում: