Հանդիպում հանքարդյունաբերող ընկերությունների ներկայացուցիչների հետ
16 Դեկտեմբեր, 2016

Դեկտեմբերի 16-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը և Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը հանդիպել են մետաղական հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռոյալթիների հաշվարկման, ավելացված արժեքի հարկի հետ վերադարձի և մի շարք այլ հարցերի հետ կապված խնդիրներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ` քննարկելու ոլորտին առնչվող խնդիրները և դրանց լուծման կոնկրետ լուծումները:

+