Քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման խթանման և ՀՀ-ի ու ԻԻՀ սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտու հիմնման հարցերը
22 Դեկտեմբեր, 2016

Դեկտեմբերի 22-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտու հիմնման ու Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն հայկական արտադրանքի արտահանման խթանման հարցերը համակարգող աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ:

Խորհրդակցությունն անցկացրել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր` հայկական արտադրանքի դեպի Իրան արտահանման գործընթացի պարզեցման, առկա խոչընդոտների վերացման և այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել հայ-իրանական տնտեսական համագործակցության ընդլայնման և իրանական շուկայում հայկական արտադրանքի ներկայացման հնարավորություններին:

Քննարկվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հարցը:

Հանդիպման մասնակիցներին ներկայացվել է շնորհանդես` «Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու հիմնման ծրագիրը» թեմայով:

+