ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի հետ: Նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` նշելով, որ հանդիպումը թույլ կտա ուղենշել կազմակերպության և նախարարության համագործակցության հետագա ուղղությունները:
ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը ներկայացրել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի գործունեությունը, հանրային և մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը, այդ թվում` վարկային և տեխնիկական աջակցությունը: Շեյն Ռոզենտալն առաջարկել է ընդլայնել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Ասիական զարգացման բանկի համագործակցության շրջանակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդես գալ համագործակցության գերակա ոլորտների վերաբերյալ փոխադարձ առաջարկություններով:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի ներդրումային միջավայրի, վերջինիս հետ կապված խոչընդոտների և լուծումների վերաբերյալ: