Մեկնարկել է «ԵԱՏՄ-Հայաստան. արդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով համաժողովը
23 Դեկտեմբեր, 2016

Դեկտեմբերի 23-ին, Ծաղկաձորում մեկնարկել է «ԵԱՏՄ-Հայաստան. արդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով համաժողովը:

Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարյովը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրուﬓերի փոխնախարար Հովհաննես Ազիզյանն իր խոսքում նշել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ﬕջև համագործակցության ընդլայնման ﬔծ ներուժ կա և Հայաստանը պատրաստ է դրան:

«Այստեղ ենք ﬕասին ի ﬕ բերելու իրականացված աշխատանքների արդյունքները, լսելու առաջարկություններ արդյունաբերական համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար, օգտագործելու համագործակցությունը խթանող բոլոր ﬔխանիզﬓերը: Դրանք, մասնավորապես, տեխնոլոգիական հարթակներ ձևավորելն է և գործածելը, պետական աջակցությունը խոհեմ օգտագործելը: Թվարկված ﬔխանիզﬓերի օգտագործումը պետք է ստեղծի իրական հնարավորություններ, նպաստի ապրանքաշրջանառության ընդլայնմանը: Անկասկած, աﬔնակարևոր խթանը մասնավոր ներդրուﬓերն են, և Հայաստանը, հաշվի առնելով դա, ստեղծում է բոլոր պայմանները ներդրուﬓեր ներգրավելու համար՝ չդնելով համարյա ոչ ﬕ սահմանափակում ներդրումային գործունեության համար: Կարծում եմ, ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականությունը պետք է ﬔծապես նպաստի արդյունաբերության կայուն զարգացմանը, անդամ պետությունների ﬕջեւ ոլորտում մրցունակության բարձրացմանը, արդյունավետ համագործակցության իրականացմանը, ինչպես նաեւ ապրանքափոխադրուﬓերի ճանապարհին առաջացած խոչընդոտների վերացմանը»,-նշել է փոխնախարարը:

Համաժողովին մասնակցել են Հայաստանի պետական կառավարման մարմինների մի շարք պաշտոնյաներ, բիզնեսին առնչվող կառույցների ղեկավարներ, արդյունաբերողներ և գործարարներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև Հայաստանում ԵԱՏՄ անդամ պետությունների դեսպաններ և առևտրային ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների պետական մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև ԵՏՀ ու Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչները քննարկել են արդյունաբերական կոոպերացիայի զարգացման և համագործակցության ընդլայնման հեռանկարները ԵԱՏՄ շրջանակներում:

Բարձրացվել են ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության զարգացմանն ուղղված խնդիրներ և առաջարկվել են լուծումներ:

Համաժողովի շրջանակներում անցկացվել են երկու կլոր սեղաններ` «Արդյունաբերական քաղաքականության հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցությունը» և «ԵԱՏՄ թվային տարածության ձևավորման և զարգացման խնդիրները» թեմաներով:

Համաժողովի ընթացքում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Մոսկվայի մարզի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր:

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի շրջանակում:

Համաժողովի նպատակն էր ամրապնդել ԵԱՏՄ անդամ պետությունների պետական մարմինների, գործարար շրջանակների ու բիզնես համայնքների միջև առկա երկխոսությունը:

+