Սուրեն Կարայանն այցելել է մարտական հենակետ
31 Դեկտեմբեր, 2016

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 31-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Նախարարը շրջայց է կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև կենցաղային պայմաններին: Սուրեն Կարայանը զրուցել է զինծառայողների հետ ծառայության, ապագա նպատակների ու ցանկությունների մասին: Նախարարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին հայրենիքի անդորրը պահպանելու համար` մաղթելով խաղաղ ծառայություն:

+