Հանդիպում գործարարների հետ
11 Հունվար, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 11-ին հանդիպել է մի շարք գործարարների հետ, որոնց շարքում էին մեքենաշինության, ոչ մետաղական հանքաքարերի արդյունաբերության, սննդամթերքի և ոսկերչության ոլորտների ներկայացուցիչներ:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել նախարարին մասնավոր հատվածի հետ համագործակցության համար: Հանդիպման ընթացքում գործարարները նախարար Սուրեն Կարայանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները, որոնք հիմնականում առնչվում են հարկային արտոնություններին, տուգանքներին, պարտավորություններին, սուբսիդավորման հնարավորություններին:

Նախարարը կոչ է արել գործարարներին ներկայացնել իրենց բիզնեսին առնչվող հստակ առաջարկություններ` համապատասխան օտարերկրյա ներդրողներին ներկայացնելու համար: Նախարար Սուրեն Կարայանը ծանոթացրել է նաև նախարարության աջակցության գործիքակազմին և առաջարկել նաև համագործակցել «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հետ:

+