ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 18-ին հանդիպել է իռալնդացի գործարար Մայքլ Բյուրքի հետ: Վերջինս Հայաստանում գործունեություն է ծավալում դեղագործական ոլորտում:
Նախարար Սուրեն Կարայանը գործարարին է ներկայացրել այս ոլորտում հաջողություն գրանցելու հնարավորությունները և հեռանկարները: Նախարարի խոսքով` ոլորտի զարգացման և արտահման խթանման համար էական նշանակություն ունի Եվրասիական տնտեսական միության տարածքում այս տարվա հունվարի 1-ից գործող դեղերի միասնական շուկան, որը դյուրացրել է դեղերի գրանցման գործընթացը:
Մայքլ Բյուրքը նշել է, որ հետաքրքրված է իրականացելու աշխատանքներ Հայաստանում դեղերի փաթեթավորման ձեռնարկության հիմնման ուղղությամբ:
Նախարար Սուրեն Կարայանը հայտնել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել գործարարին իր աջակցության գործիքակազմով և Հայաստանի զարգացման հիմնադրամում գործող «մեկ պատուհանի» շրջանակներում: Իռլանդացի գործարարի առաջարկով համագործակցություն կհաստատվի Ireland Enterprise և Իռլանդիայի զարգացման գործակալությունների հետ, որոնք կառավարության և ներդրողների ու գործարարների հետ փոխգործակցության հաջողված փորձ ունեն: