Նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է չեխ գործարարների հետ
19 Հունվար, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 18-ին հանդիպել է չեխ գործարարների հետ, որոնք ցանկանում են Հայաստանում գործունեություն ծավալել:

«Չեխոսլովակ գրուպ» ընկերությունը, որը ներկայացնում է «Տատռա» կազմակերպությունը, մասնավորապես հետաքրքրված է Հայաստանում հանրային տրանսպորտի համակարգի զարգացմամբ և տարբեր ոլորտներում օգտագործվող մեքենաների սպասարկման կենտրոնի ստեղծմամբ:

Կազմակերպության ներկայացուցիչ Ջիրի Վաբռան ներկայացրել է Երևանի հանրային տրանսպորտի զարգացման նախնական առաջարկը:

Սուրեն Կարայանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կազմակերպության առաջարկները կներկայացվեն համապատասխան գերատեսչություններ` դրանց շուրջ հետագա քննարկումներն ապահովելու համար: Ջիրի Վաբռան շեշտել, որ նախկին ԽՍՀՄ պետությունների շարքում Հայաստանն առաջին երկիրն է, որի հետ կազմակերպությունը մտադիր է համագործակցել:

Կողմերը պայմանավորվել են մշտական կապի մեջ լինել հետագա աշխատանքները և կազմակերպության ծրագրերը իրագործելու նպատակով:

+