Սուրեն Կարայանը հանդիպել է Լյուկ Դեվինյեի հետ` քննարկելու առևտրին և ներդրումներին առնչվող հարցեր
2 Փետրվար, 2017

Փետրվար 2-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեի հետ։

Քննարկվել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր, ինչպես նաև արծարծվել են 2 շաբաթ առաջ տեղի ունեցած հանդիպման պայմանավորվածությունները:

Քննարկումներ տեղի կունենան նաև Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով բանակցությունների ու հարևանության քաղաքականության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ, ով այսօր ևս ժամանում է Երևան:

+