Սուրեն Կարայանի խոստացած 500 միլիոնը՝ ըստ ոլորտների
8 Փետրվար, 2017

Հանրության ուշադրությանն ենք ներկայացնում 2017 թվականին իրականացվելիք ներդրումների ծավալների վերաբերյալ մանրամասներ։

Նախարարությունը ուսումնասիրել է կոնկրետ ներդրումային ծրագրերը, կազմակերպությունների հետ քննարկել պետության աջակցության գործիքակազմից անհրաժեշտ օժանդակությունը և տրամադրել այն՝ ըստ կարիքների։ Արդյունքում 2017 թվականին նախատեսվում է 459 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում և 5927-ից ավելի աշխատատեղերի ստեղծում։ Նշված ծրագրերի ֆինանսական աղբյուրները առկա են և հստակեցված։

Նախարարությունն իրականացնում է այս աշխատանքների մշտադիտարկում և այցելում ընդլայնվող կամ նոր բացվող ձեռնարկություններ՝ տեղում ծանոթանալու գործընկերների աշխատանքին, արտադրական գործընթացներին, իրազեկվելու խնդիրներին՝ դրանց համապատասխան լուծումներ գտնելու նպատակով։

Ներդրումները կունենան հետևյալ կառուցվածքը․

Ըստ ոլորտների


Ըստ մարզերի


Ներդրողների և բիզնեսի հետ աշխատանքը նախարարություոնում անընդհատ գործընթաց է․ նախարարությունը մշտապես դիմումներ է ստանում տարբեր ընկերությունների կողմից` պետական աջակցության գործիքակազմից օգտվելու համար` նոր ներդրումներ իրականացնելու նպատակով։ Օրինակ՝ ԱԱՀ-ի հետաձգման արտոնությունից օգտվելու համար ներկայումս քննարկվում են 5 ընկերությունների կողմից ներկայացված հայտերը, որոնց արդյունքում կստեղծվի շուրջ 200 աշխատատեղ և կիրականացվի 11,8 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Միաժամանակ, ակնկալվում է նաև շուրջ 100 մլն դոլարի պորտֆելային ներդրումներ հայկական ընկերությունների բաժնետոմսերում։

Ներդրողներն օգտվում են պետության աջակցության գործիքակազմից, մասնավորապես՝

♦ ԱԱՀ վճարների հետաձգում մինչև 3 տարի ժամկետով սարքավորումների ներմուծման և ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված ապրանքների համար

♦ գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում հումքի և սարքավորումների մաքսատուրքից ազատման արտոնություն

♦ ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող մատչելի վարկեր և ֆինանսական աջակցության այլ գործիքներ

♦ ՓՄՁ պետական աջակցության գործիքներ

♦ Արտահանմանն ուղղված պետական աջակցության գործիքներ

♦ Արտահանման ապահովագրության ծառայության տրամադրում

♦ Լիզինգի տրամադրում մինչև 10 տարի ժամկետով՝ 9%-ով

♦Ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող արտոնություններ

+