Առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից ՀՀ տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման եզրակացությունների տրամ
հոդված
Կցված Ֆայլեր

Առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման նպատակային նշանակության վերաբերյալ եզրակացությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 112-Ն որոշման համաձայն:

Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 112-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքները, լիազոր մարմնի կողմից տրամադրված եզրակացության հիման վրա, ազատվում են ներմուծման մաքսատուրքի վճարումից:

«Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրին միացած երկրների ցանկը սահմանված է որոշման N 2 հավելվածով, որտեղից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքները կներմուծվեն առանց ներմուծման մաքսատուրքի վճարման:

Եզրակացություն ստանալու համար ներմուծողը (այսուհետ` հայտատու) լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 1 ձևի.

2) ներմուծվող ապրանքի հաշիվ-ապրանքագիրը:

Լիազոր մարմինը, հայտատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն` համաձայն N 2 ձևի:

Եթե հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուից պահանջվում է ներկայացնել չներկայացված փաստաթղթերը:

Եզրակացություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են և 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում դիմումի մեջ կամ կից փաստաթղթերում առկա թերությունները:

Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի մերժման մասին որոշումն ընդունելուց հետո լիազոր մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով, փոստով կամ առձեռն) տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից տրամադրված եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում հայտատուի ներկայացրած դիմումի հիման վրա: