Հայաստանի Հանրապետություն շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների՝ բացառությամբ շաքարի ճակնդեղի)` նպատակային նշանակության հավաստման վերաբերյալ եզրակացությունների տրամադրման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետություն շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների՝ բացառությամբ շաքարի ճակնդեղի)` նպատակային նշանակության հավաստման վերաբերյալ եզրակացությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 546-Ն որոշման համաձայն:
Եզրակացություն ստանալու համար ապրանքներ ներմուծող անձը (այսուհետ` Հայտատու) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` համաձայն N 1 ձևի.
2) ներմուծված ապրանքի վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկը` համաձայն N 2 ձևի.
3) ներմուծվող շաքարի հումքի հաշիվ-ապրանքագրի և (կամ) պայմանագրի պատճենները:
Եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել թղթային կամ էլեկտրոնային (secretariat@mineconomy.am) եղանակով, ինչպես նաև փոստով կամ առձեռն։
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, հինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն` համաձայն սույն կարգով սահմանված N 3 ձևի:
Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է Հայտատուին: Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
Եզրակացություն ստանալու մասին դիմումը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մերժվում է, եթե չի ներկայացվել որոշմամբ սահմանված փաստաթղթերից որևէ մեկը կամ հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ տեղեկացումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում չի համալրել դրանք:
Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի հիմնավորված մերժումը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով, փոստով կամ առձեռն) տրվում է Հայտատուին` նշելով մերժման հիմքերը:
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից տրամադրված եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել Հայտատուի ներկայացրած դիմումի հիման վրա: