Գործարար միջավայրի բարելավում/Կարդալ ավելին

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՍՏ «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ» ԶԵԿՈՒՅՑԻ

(2011-2015թթ. պատմություն)

«ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ» ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԳՆԱՀԱՏՎՈՂ ՈԼՈՐՏՆԵՐԸ

«Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում (այսուհետ` Զեկույց) Հայաստանի դիրքը բարելավելու ուղղությամբ բարեփոխումներ իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ընդունվել է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 7 ծրագիր (ՀՀ կառավարության 2008թ. թիվ 775, 2010թ. թիվ 97-Ն, 2010թ. թիվ 1768, 2011թ. թիվ 1930-Ն, 2013թ. թիվ 240-Ա, 2014թ. թիվ 258-Ա, 2015թ. թիվ 265-Ն որոշումները): Վերոնշյալ որոշումներով հաստատված միջոցառումների ծրագրերով բարեփոխումներ են իրականացվել հետևյալ հիմնական ուղղություններով.

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՀՀ ԴԻՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ

♦ Ներդրվել են հարկ վճարողների հարցումներով պաշտոնական և ընթացիկ պարզաբանումների տրամադրման հստակ ընթացակարգեր, մասնավորապես սահմանվել են պարզաբանումների տրամադրման կանոնները, ժամկետները և հրապարակումը:

♦ Ներդրվել է վճարումների պետական էլեկտրոնային համակարգը (e-payments.am), որը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի, տեղական տուրքի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարը կամ վարչական տուգանքները կատարել էլեկտրոնային եղանակով:

♦ Երևանի քաղաքապետարանում ներդրվել է գույքի և հողի հարկերի վճարման առցանց համակարգ. առցանց վճարումները կատարվում են Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am կայքի միջոցով:

♦ Վերացել է ՀՀ տարածքում արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գրքերի, ինչպես նաև ՀՀ տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերի վարման պահանջը:

♦ Ընկերությունները նախկին 50-ի փոխարեն տարեկան միջին հաշվով կատարում են 10 հարկային վճարում:

♦ Էապես կրճատվել են հարկային մարմիններ ներկայացվող հաշվետվությունների քանակը և պարբերականությունը.

  • ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, անկախ ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից, այսուհետև հարկային մարմին չեն ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ (Ձև 1 և Ձև 2)։ Իրավական ակտերում կատարված փոփոխություններով հանվել են նաև պետական վիճակագրական հաշվետվությունների 1 Ֆ և 2 Ֆ ձևերը,
  • ԱԱՀ ամսական հաշվետվության ներկայացման պահանջը վերացվել է այն տնտեսվարողների համար, որոնց տարեկան շրջանառությունը փոքր է 100 մլն դրամից` նախկին 60 մլն դրամի փոխարեն,
  • ոչ ռեզիդենտներին եկամուտ վճարելիս հարկային գործակալները վճարված եկամտի և պահված շահութահարկի վերաբերյալ ամփոփ հաշվարկը ներկայացնում են տարին մեկ անգամ` նախկին եռամսյակի փոխարեն,
  • անկախ վարձու աշխատողների քանակից` գործատուները հարկային մարմին պարտադիր սոցիալական ապահովության վճարի հաշվետվությունը ներկայացնում են եռամսյակը մեկ` նախկին ամսականի փոխարեն,
  • շահութահարկ վճարող իրավաբանական անձինք այլևս չեն ներկայացնում հաշվապահական հաշվեկշիռ, շահութահարկի և ֆինանսական արդյունքների հաշվետվություն` սահմանափակվելով միայն հարկային մարմնի հաստատած շահութահարկի հաշվետվության ներկայացմամբ։ 

Կառավարությունը տնտեսվարողներին հնարավորություն ընձեռեց հաշվետվությունը հարկային մարմին ներկայացնել էլեկտրոնային եղանակով (e-gov.am)։ Հարկային հաշվետվության ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով այսօր արդեն կարելի է ներկայացնել 39 տեսակի հաշվետվություն, ընդ որում համակարգն անընդհատ կատարելագործվում է՝ ընդգրկելով հաշվետվությունների նոր տեսակներ։ Էլեկտրոնային հաշվետվության համակարգից օգտվող հարկատուների թիվը հասել է 6100 ի։

♦ 2013թ. հունվարի 1-ից կիրառության մեջ է դրվել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը:

♦ Կրճատվել է մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես՝ ՀՀ մաքսատներում որպես արտաքին գործունեության մասնակից գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (կազմակերպության կանոնադրությունը (պատճենը), պետական գրանցման վկայականը (պատճենը), հարկ վճարողի հաշվառման համարը (պատճենը), տեղեկանք կազմակերպության հաշվարկային հաշվի մասին` տրված սպասարկող բանկի կողմից), ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց կողմից մաքսային մարմին ներկայացվող գործունեության տվյալ տեսակով զբաղվելու լիցենզիայի պատճենը:

♦ Վերացել է ՀՀ-ում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ցանկը (ՀՀ-ում համապատասխանության գնահատումն իրականացվելու է միայն տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում):

ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքի (customs.am) «Տեղեկատվություն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար» բաժնում ստեղծվել է բողոքարկման ընթացակարգեր ենթաբաժինը:

♦ Մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության հարցաշարերի հետ մեկտեղ տեղադրվում են նաև վերջիններիս պատասխանները:

♦ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային հայտարարագրերի ներկայացման ավտոմատացված համակարգում ներդրվել է ՀՀ դեղերի և դեղանյութերի ներմուծման առողջապահության նախարարության կողմից էլեկտրոնային հավաստագրի տրամադրման համակարգը՝ «Մեկ պատուհան» սկզբունքով:

♦ Փաստաթղթերի պատրաստման և մաքսային ձևակերպման համար պահանջվող ժամանակահատվածի կրճատման նպատակով իրականացվել է ԱՏԳ ԱԱ-ի հայերենով թարգմանություն, որն էլ հրապարակվել է մաքսային մարմնի պաշտոնական կայքի օգտակար հղումներ» բաժնում:

♦ Ներդրվել և գործում է հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար դիմումի ներկայացման առցանց համակարգ: Համակարգից կարելի է օգտվել հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ» ենթաբաժնում տեղադրված 85-րդ դիմումի միջոցով:

♦ Թղթային եղանակով շրջանառվող փաստաթղթերի թվի և դրանց պատրաստման ժամանակի կրճատման նպատակով ներդրվել է հաշվարկային փաստաթղթեր ենթահամակարգը:

ԲԻԶՆԵՍԻ ՀԻՄՆՈՒՄ

♦ 2011 թվականի ապրիլից իրավաբանական անձանց գրանցման բնագավառում ներդրվել է «Մեկ պատուհանի» սկզբունքը, ինչի արդյունքում իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հիմնադրելու ցանկություն ունեցող անձը պետք է այցելի միայն մեկ կառույց` ՀՀ արդարադատության նախարարության կազմում գործող իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալություն, որը փաստաթղթերն ընդունելուց հետո ինքն է իրականացնում բոլոր ընթացակարգերը` համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ։

Այսպիսով, եթե նախկինում ընկերությունը գրանցելու համար անհրաժեշտ էր այցելել 6 մարմին, ապա այսօր բավական է այցելել միայն մեկ կառույց, որն ապահովում է`

Այսպիսով, պարզեցվել է ընկերության հիմնադրման ընթացակարգը, կրճատվել է դրա համար պահանջվող ժամանակը՝ նախկին 20 ի փոխարեն հասնելով մինչև առավելագույնը 2 օրվա։ Վերացվել է նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման պահանջը. դրա փոխարեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձը հաշվառվում է գրանցող մարմնի կողմից։

♦ 2011 թվականի ապրիլից գործում է նաև ինտերնետային www.e_register.am կայքը, որի միջոցով իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալության կողմից մատուցվող ծառայությունը հասանելի է դարձել էլեկտրոնային եղանակով։ Համակարգը հնարավորություն է տալիս գրանցել իրավաբանական անձ /անհատ ձեռներեցի դեպքում՝ հաշվառել ֆիզիկական անձ/ հաշված րոպեների ընթացքում՝ գործընթացի ժամանակատարությունը հասցնելով նվազագույնի։

♦ Կազմակերպությունների պետական գրանցումն սկսել է իրականացվել անվճար` այլևս չի գանձվում գրանցման համար անհրաժեշտ 17000 դրամ պետական տուրքը:

♦ Վերացել է փաստաթուղթը պարտադիր կնքված լինելու պահանջը։

♦ 2011 թվականի հունվարի 1 ից էապես կրճատվել են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները։ Նախկինում գործող 157 բարդ և 12 պարզ (ընդամենը 169) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաների փոխարեն սահմանվել են 84 բարդ և 12 պարզ (ընդամենը 96) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաներ, կամ լիցենզավորման ենթակա գործունեության 73 տեսակ կրճատվել կամ համախմբվել է։

♦ Վերացել է մինչև 1500 քառ. մետր մակերես ունեցող շինությունների համար բնապահպանական փորձաքննություն անցկացնելու պահանջը։

♦ ՀՀ-ում ցանկացած, այդ թվում քաղաքաշինությանն առնչվող ստուգումները իրականացվում են ռիսկերի վրա հիմնվելով և սահմանվել են ստուգման հստակ ժամկետները:

♦ Միջին ռիսկայնության օբյեկտների համար ճարտարապետական նախագծերի փորձաքննությունը կարող է փոխարինվել հեղինակի կողմից տրվող երաշխավորագրով` նախագիծը նորմատիվատեխնիկական պահանջներին համապատասխան լինելու վերաբերյալ:

♦ Հաստատվել և կիրառման է ընդունվել փոքր և միջին ձեռնարկությունների ենթակառուցվածքի օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կատալոգը:

♦ Ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշում, որով միավորվում են քաղաքաշինության ոլորտի իրավական ակտերով սահմանված դրույթները` օպտիմալացնելով կառուցապատման ընթացակարգը, վերացնելով հնարավոր կրկնությունները, սահմանելով անհրաժեշտ թույլտվություն¬ների տրամադրման պայմաններն ու կարգը:

♦ Ներդրման գործընթացում է գտնվում շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը:

♦ Կառուցապատման ընթացակարգ սահմանող իրավական ակտերում կատարված փոփոխությունների արդյունքում` կառուցապատման ընթացակարգը տարբերակվում է ըստ քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանի։ Ընթացակարգի փոփոխությունն առաջին հերթին ենթադրում է վարչական գործընթացների համար պահանջվող ժամկետի և քայլերի տարբերակում, ինչը պայմանավորված է քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանով։ Ընդ որում, ցածր ռիսկայնության օբյեկտի կառուցման համար շինարարական թույլտվություն ստանալու պահանջ ընդհանրապես չի սահմանվել։

Ընթացակարգային պարզեցումը ենթադրում է նաև մի շարք քայլերի համախմբում և կրճատում՝ անհրաժեշտության դեպքում որոշ գործառույթների իրականացումը վերապահելով պետական մարմիններին, այլ ոչ թե կառուցապատողներին։ Այսպես` 

♦ Եթե նախկինում կառուցապատողը նախագծի համաձայնեցումն ու հաստատումն ապահովելու համար պետք է առանձին դիմումներ ներկայացներ ջրամատակարարման մարմին, հեռահաղորդակցության օպերատորին, էլեկտրականության մատակարարին, ապա այսօր այդ ամբողջ գործընթացն իրականացվում է նախագծման թույլտվություն տրամադրող մարմնի միջոցով։ Մատակարարող ծառայությունները նախագծման թույլտվության տեխնիկական պայմանները տրամադրում են նախագծման թույլտվություն տրամադրող մարմնին` կառուցապատողին ազատելով ավելորդ քաշքշուկից և ծախսից։

♦ Ճարտարապետահատակագծային առաջադրանքը և դրա անբաժանելի մաս հանդիսացող տեխնիկական պայմանները կառուցապատողին տրամադրվում են անվճար։

♦ Այսուհետև II կատեգորիայի դասակարգում ունեցող օբյեկտների համար նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը պարտադիր չէ։

♦ Այսուհետև չի պահանջվում լրացուցիչ իրազեկում II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար, եթե առկա է նախագծվող տարածքի համար հասարակության իրազեկման ընթացակարգերը սահմանված կարգով անցած և հաստատված գոտևորման նախագիծ։


♦ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում ներդրվել է պարտապանի գույքի հարկադիր իրացման աճուրդների իրականացման էլեկտրոնային համակարգ: Առցանց աճուրդի համակարգը բացառում է ինչպես պետական մարմինների, այնպես էլ այլ անձանց օրենքով չնախատեսված միջամտությունն աճուրդի ընթացքին: Աճուրդի մասնակիցները հնարավորություն ունեն ԱրՔա համակարգի միջոցով, բացառելով հարկադիր կատարողի հետ որևէ շփումը, ինքնուրույն գրանցվել և մասնակցել աճուրդներին:

♦ Ստեղծվել է «Դատալեքս» հանրային տեղեկատվական համակարգը, որը նախատեսված է դատական բնագավառի մի շարք ծառայությունների առցանց տրամադրման համար:

♦ Կրճատվել են գույքի հանրային աճուրդի միջոցով իրացման ժամկետները:



Առցանց վարկեր ստանալու հնարավորություն (www.e-credit.am):

♦ Վարկային պատմությանը ծանոթանալու հնարավորություն:

♦ Կոմունալ-կենցաղային ծառայություններ մատուցող ընկերություններից ԱՔՌԱ վարկային բյուրոյին տեղեկատվության տրամադրման ապահովում:

♦ ՀՀ բոլոր առևտրային բանկերի կողմից ընդհանուր նկարագրով գրավների տրամադրում:

♦ Ընդունվել է «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է որպես գործարքի ապահովման առարկա օգտագործվող շարժական գույքի շրջանակի ընդլայնում:

♦ Ներդրման փուլում է գտնվում հանրային ռեգիստրների միասնական պորտալի տարբերակը, որը կիրականացնի սպասարկման գրասենյակի գործառույթներ, ինչպես գործող սպասարկման գրասենյակները հնարավորություն կունենան մեկ պատուհանի սկզբունքով մատուցել ծառայություններ:

♦ Պարտապանի գույքի օտարման կապակցությամբ կատարվող գործողությունների առավել կարճ ժամկետների սահմանում:

♦ Պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվում եղած դրամական միջոցների բանկի կողմից օգտագործման և դրա դիմաց տոկոսներ ստանալու հնարավորություն:

♦ Սնանկության վարույթում գտնվող պարտապանի գույքի օտարման ավելի կարճ ժամկետների սահմանում և պարտապանի դրամական միջոցների տնօրինման արդյունավետության բարձրացում:

♦ էլեկտրականության միացման 6 գործընթացները հասցվել են 3-ի և բավականին կրճատվել են միացման համար պահանջվող ժամկետները. 0,4 ԿՎ, 31-400 ԿՎԱ լարման ցանցին միացումը կազմում է 135 օր նախկին 9 ամսվա փոխարեն

♦ հստակեցվել է էլեկտրականության միացման համար անհրաժեշտ վճարների որոշման կարգը և կրճատվել է միացման վճարների արժեքը. միացման վճարի մեծությունը որոշվում է սահմանված բանաձևով` ելնելով միայն պահանջվող հզորությունից, մասնավորապես` Երևանում 0,4 ԿՎ, 31-400 ԿՎԱ լարման ցանցին միացման վճարը կազմում է 1,673,000 ՀՀ դրամ նախկին 4,805,500-ի փոխարեն:

♦ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կայքի միջոցով այսուհետ հնարավոր է սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու հայտը ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով: