♦ ԵԱՏՄ անդամակցության հետևանքով փոփոխությունների ենթարկված կարգավորումների գործնականում կիրառման հստակ նկարագրությունները և ոլորտը կարգավորող իրավական ակտերը տեղադրվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում:
♦ ԵԱՏՄ ՀՀ անդամակցության հետևանքով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոփոխությունների ենթարկված կարգավորումների նկարագրությունը հասանելի է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքի (www.mlsa.am) «Ոլորտներ» բաժնի «Հաշմանդամների և տարեցների հիմնահարցեր» ենթաբաժնի «Հարց ու պատասխան» հատվածում:
♦ ԵԱՏՄ ՀՀ անդամակցության հետ կապված ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տնտեսավարող սուբյեկտներին լիցենզիաների տրամադրման ընթացակարգերն ու պարզաբանումները ներկայացված են վերջինիս պաշտոնական կայքում՝ լիցենզիաներ և թույլտվություններ բաժնում :
♦ ԵԱՏՄ ՀՀ անդամակցության հետ կապված ՀՀ ԿԱ ոստիկանության գործունեության ոլորտում փոփոխության ենթարկված կարգավորումների նկարագրությունները հասանելի են վերջինիս պաշտոնական կայքում:
♦ ԵԱՏՄ անդամակցելու արդյունքում ՀՀ առողջապահության ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտեր համապատասխանեցվել են ԵՏՄ իրավական ակտերի հետ, մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարի «Ըստ ԱՏԳԱԱ ծածկագրերի ՀՀ կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա առանձին ապրանքների (մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ, արյուն և դրա բաղադրամասեր, դեղեր և դեղագործական նյութեր, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր կամ դրանց պրեկուրսորներ) ցանկերը հաստատելու մասին» թիվ 01-Ն հրամանը տեղադրվել է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում, ինչպես նաև www.arlis.am իրավական տեղեկատվական համակարգում: Միաժամանակ, «ՀՀ կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման, դոնորության և փոխներարկման նպատակով արյան և դրա բաղադրամասերի ներմուծման և արտահանման, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ դրաց պրեկուրսորների արտահանման և ներմուծման լիցենզավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի N 551-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի ընդունումից և պաշտոնական հրապարակումից հետո վերջիններս, ինչպես նաև նոր կարգավորումների պահանջների հստակ նկարագրությունները կտեղադրվեն ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
♦ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքի հիմնական անվանացանկի «Միջազգային համագործակցություն» բաժնում բացվել է առանձին ԵԱՏՄ նվիրված ենթաբաժին և նրանում ընդգրկվել են ԵԱՏՄ անդամակցության հետևանքով փոփոխությունների ենթարկված կարգավորումների գործնականում կիրառման հստակ նկարագրությունները:
Միաժամանակ, անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերին վերաբերող կարգավորումները զետեղված են ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքում:
♦ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը (ընդունված 2014 թվականի դեկտեմբերի 17-ին), ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող ներմուծման և արտահանման ընթացակարգերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը տեղադրվել է ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության պաշտոնական կայքում:
♦ ԵԱՏՄ կարգավորումների տրանսպորտի բնագավառի ընթացակարգերի նկարագրության վերաբերյալ տեղեկանքը տեղադրված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքում:
♦ Համաձայն ԵՏՄ մասին 2014 թվականի մայիսի 29-ի ՀՀ անդամակցման մասին պայմանագրի` Սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերը մինչև 2016 թվականի հունվարի 2-ը գործելու են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի հետ զուգահեռ: ՀՀ ԵՏՄ անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների շրջանակում ՀՀ կառավարության կողմից ընդունվել են թվով 18 որոշումներ, որոնցով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ երկրներ անասնաբուժական հսկման ենթակա բեռների արտահանման և երրորդ երկրներից ներմուծմանը ներկայացվող անասնաբուժական (անասնաբուժական-սանիտարական) պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ մաքսային տարածք ներմուծվող՝ ենթահսկման ենթակա ապրանքների միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերը (ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N1205-Ն, N1230-Ն, N1228-Ն որոշումներ): Որպես առանձնահատկություն անհրաժեշտ ենք համարում նշել երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական տարածք ներմուծվող` հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրի և Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող՝ հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրը: Ռեեստրների մասին տեղեկատվությունը զետեղված է Ծառայության պաշտոնական կայքում, իսկ ռեեստրների վարման կարգի վերաբերյալ կարգավորումները ըստ քայլերի հաջորդականության ներկայացված են ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N1228-Ն որոշման մեջ:
♦ ՀՀ մշակույթի նախարարության կողմից մշակվել և կայքում տեղադրվել են ԵԱՏՄ անդամակցության հետևանքով օրենսդրական փոփոխությունների ենթարկված կարգավորումների` գործնականում կիրառման համար նախատեսված պարզաբանումները:
♦ ԵԱՏՄ անդամակցության հետևանքով փոփոխությունների ենթարկված կարգավորումների գործնականում կիրառման նկարագրությունները պարբերաբար տեղադրվում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքում:
♦ ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքի (www.sns.am և www.nss.am) «Ընթացակարգեր» բաժնում տեղադրվել են ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով հաստատված` ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 25-ի թիվ 1524-Ն որոշման 1-ին հավելվածի 1.3 և 2-րդ հավելվածի 2.17 ու 2.19 կետերին վերաբերող ընթացակարգերը:
♦ ԵԱՏՄ անդամակցության հետևանքով փոփոխությունների ենթակա կարգավորումների գործնական կիրառման վերաբերյալ պարզաբանումները տեղադրվել են ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կայքի «Միջազգային համագործակցություն» բաժնում: