Մեկնարկել է Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. ծրագրային առաջարկների ներկայացման առաջին փուլը
Առաջնահերթություն նվազագույն գումար (եվրո) առավելագույն գումար (եվրո)
Առաջնահերթություն 1.1 500.000,00 1.500.000,00
Առաջնահերթություն 1.2 300.000,00 700.000,00
Առաջնահերթություն 2.1 500.000,00 1.000.000,00
Առաջնահերթություն 2.2 300.000,00 1.000.000,00

 

Տեղեկացնում ենք, որ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. ծրագրային առաջարկների ներկայացման առաջին փուլը մեկնարկել է 2017թ.-ի հունվարի 31-ին, ժամը 14:00, իսկ դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2017թ.-ի մայիսի 31-ը:

Ծրագրային առաջարկների ներկայացման մեկնարկը բաց է Ծրագրի բոլոր թեմատիկ նպատակների և առաջնահերթությունների համար.


Նպատակ 1. Խթանել գործարարությունը և ձեռներեցությունը Սևծովյան ավազանում

Առաջնահերթություն 1․1 - համատեղ խթանել գործարարությունը և ձեռնարկատիրական գործունեությունը՝ զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում

Առաջնահերթություն 1․2 - բարձրացնել անդրսահմանային առևտրի հնարավորություններն ու արդիականացումը գյուղատնտեսության և հարակից ոլորտներում:


Նպատակ 2. Խթանել Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանության համակարգումը և ծովային աղբի արտանետման համատեղ կրճատումը.

Առաջնահերթություն 2․1 - Բարելավել շրջակա միջավայրի համատեղ դիտանցումը (մոնիտորինգ),

Առաջնահերթություն 2․2 - Խթանել ընդհանուր հանրային իրազեկումը և գետերի ու ծովային աղբի նվազեցմանն ուղղված համատեղ գործողությունները:

Ծրագրային առաջարկների ներկայացման առաջին փուլում Ծրագրի երկու թեմատիկ նպատակների իրականացման համար ԵՀԳ ընդհանուր բյուջեն կազմում է 19,655,625.60 եվրո: ԵՀԳ ներքո տրամադրվող դրամաշնորհը կկազմի ծրագրի ծախսերի 92%-ը (յուրաքանչյուր առաջատար և ծրագրի գործընկերոջ համար):

Ազգային համաֆինանսավորումը պետք է կազմի ծրագրի ծախսերի առնվազն 8%-ը, հաշվարկված յուրաքանչյուր առաջատար և ծրագրի գործընկերոջ բյուջեին համապատասխան: Ծրագրային առաջարկների իրականացման համար տրամադրված ցանկացած դրամաշնորհ պետք է լինի հետևյալ նվազագույն և առավելագույն շեմում.

Ծրագրային առաջարկների ներկայացման նպատակով դիմորդների համար նախատեսված ԵՀԳ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. Համատեղ գործառնական ծրագրի ընդհանուր փաթեթը հասանելի է Ծրագրի պաշտոնական կայքում – http://blacksea-cbc.net/black-sea-basin-2014-2020/calls-for-proposals/Դիմորդները պետք է լրացնեն և ներկայացնեն հայտադիմումները էլեկտրոնային եղանակով` Ծրագրի էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի միջոցով (e-MS) – http://ems-bs.mdrap.ro

Դիմումների ներկայացման ժամանակացույց

Ծրագրի քարտուղարության կողմից ցանկացած պարզաբանում ստանալու վերջնաժամկետն է 2017թ.-ի մայիսի 17-ը:

Ծրագրի քարտուղարության կողմից պարզաբանումների ներկայացման վերջնաժամկետն է 2017թ.-ի մայիսի 24-ը:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2017թ.-ի մայիսի 31-ը, ժամը 24.00:

Պարզաբանումներ ստանալու նպատակով նամակները պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին - office@bsb.adrse.ro

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ԵՄ և ԱՀԿ վարչության ԵՄ ծրագրերի կառավարման բաժին (հեռ. 011-597-179):