Գործող ազատ տնտեսական գոտիներ
հոդված
Կցված Ֆայլեր

«ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի թիվ N785-Ա որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին։ Վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ: «Ալյանս» ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրվել է 2013 թվականի օգոստոսի 1-ին։

«Ալյանս» ազատ տնտեսական գոտին ունի բարձր և նորարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ուղղվածություն` էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության (տվյալների/ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն) և Հայաստանի Հանրապետության տարածքում չարտադրվող ապրանքատեսակների արտադրության ոլորտներում:

2013 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության (ներկայիս՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն), և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն կնքեցին պայմանագիր «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին:

Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը՝ 10 տարի:

Կոնտակտային տվյալներ՝ www.fez.am; +374 10 741 310


«ՄԵՐԻԴԻԱՆ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի թիվ 231-Ա որոշմամբ «ՄԵՐԻԴԻԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ տարածքում ստեղծվել է «ՄԵՐԻԴԻԱՆ» ազատ տնտեսական գոտի: Վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ: «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրվել է 2015 թվականի մարտի 12-ին։

Ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը սահմանված է որպես արտադրաարդյունաբերական` ոսկերչության, ակնագործության ու ժամագործության ոլորտներում:

2014 թվականի ապրիլի 4-ին ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության (ներկայիս՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն) և «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ կնքեցին պայմանագիր ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին:

Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը՝ 10 տարի:

Կոնտակտային տվյալներ՝ +3745500166, www.meridianfez.com, e-mail: s.yedigaryan@meridianfez.com


«ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի N1595-Ա որոշմամբ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ստեղծվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին։ Վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ: «Մեղրի» ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին։

«Մեղրի» ազատ տնտեսական գոտւ գործառնական տեսակը սահմանված է որպես արտադրաարդյունաբերական և լոգիստիկ՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զբոսաշրջության, զվարճությունների և հանգստի ոլորտներում:

2017 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ կնքեցին պայմանագիր ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին:

Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը` 50 տարի:

Կոնտակտային տվյալներ՝ mfez@mineconomy.am; +374 11 597 727