ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը «ԷԿՐԱ» և «ԷԿՐԱ Կովկաս» ԳԱԿ ՍՊԸ-ների հետ համագործակցության հուշագիր է կնքել, որի համաձայն՝ Հայաստանում ռելեական պաշտպանության սարքավորումների արտադրություն կստեղծվի։
«ԷԿՐԱ Կովկասի» տնօրեն Արման Եսայանը նախարարի հետ զրույցում նշել է, որ ընկերությունը մինչև տարվա վերջ 70-ից ավելի աշխատատեղ կստեղծի կատարելով շուրջ մեկ միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում։ Ընկերությունը մտադիր է տարեկան 250 վահան արտադրել, որոնք կօգտագործվեն էլեկտրաէնէերգետիկ համակարգում։ Արման Եսայանի խոսքով՝ ներդրողները հետագայում ծրագրում են նաև արտադրության ընդլայնում Հայաստանում, որն առավել մեծ քանակությամբ աշխատատեղեր կստեղծի։ Արտադրանքը կարտահանվի Ռուսաստան, հետագայում նաև Իրան։
Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է ներդրողների նախաձեռնությունը․«Ուրախ ենք ընդգծել, որ այս հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ու արտադրության հիմնման արդյունքում էլէկտրաէներգետիկ համակարգում ներմուծումը կփոխարինվի այս տեղական արտադրությամբ»,- նշել է Սուրեն Կարայանը։ Նախարարը հույս է հայտնել, որ ընկերության հետ կհամագործակցեն՝ խթանելու գիտատեխնիկական ներուժի զարգացումը և էներգետիկ համակարգի հուսալիությունը։
Համագործակցություն հուշագրով կողմերը կփոխգործակցեն էլեկտրաէներգետիկ համակարգի արդիականացման ոլորտում։