Տեղեկացնում ենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Եվրոպական հարևանության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. ծրագրի (ԵՀԳ ԱՍՀ) կառավարման մարմնի և «Աջակցություն ԵՀԳ ԱՍՀ ծրագրերի իրականացմանը և կառավարմանը» ԵՄ ծրագրի (TESIM) հետ համատեղ հրավիրում է Ձեզ մասնակցելու Ծրագրի հայտերի նախապատրաստական աշխատանքներին ու մշակմանը նվիրված աշխատաժողովներին։
Աշխատաժողովները կկայանան սույն թվականի մարտի 14-ին Երևանում և մարտի 16-ին Վանաձորում։
Աշխատաժողովի օրակարգը կցված է։
Եթե Դուք ցանկանում եք մասնակցել վերոնշյալ աշխատաժողովին, խնդրում ենք գրանցվել կից ներկայացված հղումով (https://goo.gl/forms/BGwqUg6zzUxrnYDp1) մինչև ս.թ. մարտի 10-ը: Բոլոր գրանցված անձանց լրացուցիչ կտրամադրվի տեղեկատվություն միջոցառման վայրի վերաբերյալ։
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ԵՄ ծրագրերի կառավարման բաժին` 011 597 179 հեռախոսահամարով: