Փառատոնների կազմակերպիչները ներկայացրեցին փառատոնների անցկացման ժամանակացույցը
24 Փետրվար, 2017

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեում տեղի է ունեցավ հանդիպում Հայաստանում ավանդական փառատոների կազմակերպիչների, կոմիտեի ղեկավարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպմանը փառատոնների կազմակերպիչները ներկայացրեցին փառատոների ժամանակացույցը: Քննարկվեց նաև զբոսաշրջության ապակենտրոնացման հարցը, համայնքներում տնտեսական ներուժի բացահայտումը և մի շարք այլ հարցեր:

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը հանդիպման ընթացքում նշեց, որ կա միջազգային միտում, ըստ որի զբոսաշրջիկներին, բացի ճանաչողական հետաքրքրությունից և ժամանցից, առավել հետաքրքրում է տեղում մշակույթի և ավանդույթների հետ ծանոթանալը, ավանդական տոնակատարություններին մասնակից լինելը, տեղի կյանքով ապրելը և տեղական համայնքների ներկայացուցիչների հետ կյանքի փորձ կիսելը: