Հարգելի գործընկերներ
Տեղեկացնում ենք ձեզ, որ նախարարության անվանափոխությամբ և կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և համալրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2016թ. ապրիլի 15-ի N 375-Ա հրամանով ստեղծված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի կազմը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտարարում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից հասարակական խորհրդում ընդգրկվելու համար հայտեր ներկայացնելու մասին։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից հասարակական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել.
որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, որոնք համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:
Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) ստանում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:
Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և վերջինիս կողմից իրականացվող գործառույթներին:
Խորհրդի անհատական կազմը հաստատում է Խորհրդի նախագահը:
Խորհրդի վերաբերյալ մանրամասները տե՛ս․ http://mineconomy.am/hy/71։
Խորհրդի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին (Հասցե` Երևան, Մհեր Մկրտչյան 5, սենյակներ` 508 և 513, հեռ.` 011-597-210, 011-597-212, e-mail: press@mineconomy.am) ներկայացնել.
- Դիմում Խորհրդի նախագահի անունով (Դիմումի ձև․ անհատ / կազմակերպություն /Տես կից ֆայլերում/)։
- Կազմակերպության պետական գրանցման համարը և կանոնադրությունը կամ անձի անձնագրի պատճենը և աշխատանքային կենսագրությունը։
- Ամփոփ տեղեկանք վերջին 2 տարում ծավալած գործունեության վերաբերյալ։
- Նամակ-հիմնավորում /1-2 էջի սահմանում/ Խորհրդում ներգրավվելու նպատակի վերաբերյալ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2017 թվականի փետրվարի 22-ը: