ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մարտի 1-ին հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինայի հետ։
Նախարար Կարայանը և Վերոնիկա Նիկիշինան քննարկել են Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացները, մասնավորապես՝ առևտրի մասով, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնցով կարելի է խթանել ինտեգրացիոն գործընթացների խորացման դինամիկան։
Կողմերը քննարկել են նաև ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը, ժամկետները և բովանդակությունը։