Ֆիլիպ Մորիս Ինթերնեշնլ (ՖՄԻ) ընկերության ներկայացուցիչները նախօրեին հանդիպել են նախարար Սուրեն Կարայանի հետ՝ քննարկելու հետագա համագործակցությունը։ Իսկ մարտի 2-ին ՀՀ Կառավարության՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՖՄԻ միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որով կողմերը նպատակ ունեն ստեղծելու Հետազոտությունների և Մշակումների համար Ինովացիոն հաբի տեսքով։ Կենտրոնը պետք է գործի երկու հիմնական ուղղությամբ՝ Հետազոտություն, Նորարարություն և Կրթական ծրագրեր։
Այս հուշագրով կողմերը կմիավորեն իրենց ուժերը՝ աջակցելու արագ նախատիպերի ստեղծմանը՝ R&D կենտրոնի շրջանակներում։
Կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ Հայաստանն ունի նորարարական և հետազոտական կենտրոնների հիմնադրմանն ուղղված միջազգային համագործակցության լայն փորձ։ Ինտելեկտուալ և մարդկային ներուժը գիտության ոլորտում դարձել է Հայաստանի ամենաուժեղ ակտիվներից մեկը։ Այժմ ավելի քան երբևէ R&D (հետազոտությունն ու մշակումը), ինչպես նաև գիտությունն ու տեխնոլոգիան ծայրահեղ կարևոր են երկրի առաջխաղացման և զարգացման համար։
ՖՄԻ-ն խորապես շահագրգռված է ստեղծել երկարաժամկետ համագործակցություն ՀՀ Կառավարության և հանրային ոլորտի հետ։
Տեսլականն է հիմնադրել և իրականացնել միջոլորտային համագործակցություն հետազոտական կենտրոնների և տեղական ընկերությունների հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նորարարություններ իրականացնելու համար։ Վերջիններս ընդգրկում, բայց չեն սահմանափակվում կենսաբժշկությամբ, ինժեներիայով, ծրագրային ապահովմամբ, էլեկտրոնիկայով, տաքացվող և i-հեղուկ սենսորներով և քիմիայով։