Հանդիպում-քննարկում ԱԳԼՃԿ-ների գործունեության վերաբերյալ
9 Մարտ, 2017

Մարտի 9-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում անցկացվեց հանդիպում-քննարկում`ԱԳԼՃԿ-ների և սեղմված բնական գազ վաճառող առանձին սուբյեկտների գործունեության դաշտում առկա խնդիրների վերաբերյալ:

Քննարկումն անցկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:

Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից, «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ–ից, տեսչական բարեփոխումների թիմից, արտակարգ իրավիճակների նախարարությունից և մի շարք ԱԳԼՃԿ-ների տնօրեններ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր կապված ոլորտում առկա խնդիրների, հարկային վարչարարության, սպառողների շահերի պաշտպանության և անվտանգությունն ապահովման հետ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել հանդիպումներ ներկայացված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ`հարցին առնչվող բոլոր շահառուների մասնակցությամբ` առկա խնդիրների վերացման ուղղությամբ հետագա քայլերը հստակեցնելու նպատակով: