«Մեծ Քառյակի» (Big Four) անդամ KPMG հեղինակավոր խորհրդատվական ընկերության կողմից մշակվել է "Great country, Smart opportunities" ձեռնարկը, որը ներկայացնում է ամբողջական տեղեկատվություն Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի վերաբերյալ` շեշտադրելով Հայաստանի մրցակցային առավելությունները և իրականացվող բարեփոխումները:
Ձեռնարկի պատրաստման աշխատանքներում կազմակերպությունը համագործակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ։