Թանկարժեք քարերի կամ թանկարժեք մետաղների՝ ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման (ներմուծման) համար տրամադրվող պետական վերահսկողության ակտերի տրամադրման գործընթացի իրականացում
հոդված
Կցված Ֆայլեր

Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, ինչպես նաև թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնի և թափոնի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված` «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության դրույթներով ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 1331-Ն որոշման և 2015 թվականի հոկտեմբերի 6-ի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի թիվ 131 որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 13 և 14 հավելվածների համաձայն:

Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման համար սահմանված պետական վերահսկողության ակտերը տրամադրելու մասով լիազոր մարմին է ճանաչվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

Որոշման13-րդ հավելվածի 2.9 և 2.10 բաժիններում նշված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների` թանկարժեք քարերի ներմուծում և արտահանում մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից տրված լիցենզիայի և (կամ) վերահսկողական ակտի հիման վրա:

Որոշման 13-րդ հավելվածի 2.9 և 2.10 բաժնի N 1, 3 աղյուսակում նշված ապրանքատեսակների արտահանումն և ներմուծումը իրականացվում է պետական վերահսկողական ակտի հիման վրա, իսկ 2.10 բաժնի N 1 աղյուսակում նշված ապրանքատեսակների արտահանումն իրականացվում է լիցենզիայի, ինչպես նաև վերահսկողական ակտի հիման վրա,

Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, ինչպես նաև թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնի և թափոնի Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության ակտ ստանալու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտատու) լիազոր մարմին է ներկայացնում՝

1) հայտ, որտեղ նշվում է հայտատուի անվանումը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.

2) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 710210000, 710221000, 710231000) դասակարգչի ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման լիցենզիայի պատճենը, եթե ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է նշված ծածկագրերով.

3) պայմանագիր և (կամ) հաշիվ ապրանքագրի պատճենները, իսկ պայմանագրի բացակայության դեպքում կողմերի միջև համաձայնությունը հավաստող այլ փաստաթուղթ

4) Քիմբերլի գործընթացի հավաստագրի պատճենը, եթե ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է 710210000, 710221000, 710231000 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով.

5) թանկարժեք քարերի ներմուծման կամ արտահանման դեպքում՝ N 1 և N2 ձևերին կամ N3 և N 4 ձևերին և N 5 ձևին (ձևերը տես կից ֆայլերում) համապատասխան տեղեկանքներ, իսկ թանկարժեք մետաղների, ինչպես նաև թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնի և թափոնի համար Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման դեպքում դասակարգում (Ձև)` (ձևը տես կից ֆայլերում) համապատասխան:

Պետական վերահսկողության ակտն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ լիազոր մարմին են ներկայացվում էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցե` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն։

Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց և դրանք ամբողջական լինելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում պետական վերահսկողության ակտն առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտատուին:

Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելու օրվանից, թերի լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

Պետական վերահսկողության ակտն ստանալու հայտը մերժվում է, եթե հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են և երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը: