Մարտի 29-30-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի հրավերով Հայաստանում էր գտնվում «BBC հեռուստաընկերության» Հայաստանի և ﬕ շարք այլ երկրների գրասենյակների ղեկավար, BBC Worldwide առևտրային կազմակերպության ղեկավար Սերգեյ Ստանովկինը:
Հայաստանի զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Սերգեյ Ստանովկինը Երևանում անցկացրեց «Ռազմավարական հաղորդակցությունը և զբոսաշրջային բրենդը» խորագրով երկօրյա սեﬕնար:
Սեմինարին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ պետական կառավարման մարմինների և զբոսաշրջային ոլորտի մասնավոր հատվածից, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներից:
Սերգեյ Ստանովկինի անցկացրած սեմինարի հիմնական թեմաներն էին` «Միջազգային մրցակցություն և բրենդինգ», «Լուրերը չունեն բովանդակություն», «Ինչպես արագ և ճիշտ արձագանքել իրադարձություններին», «Երբևիցե բրենդի դերն այսքան բարձր չի եղել բրենդի կառուցման գործում», «Բրենդը և դրա զարգացման գործիքները»:
Ստանովկինը անդրադարձավ տարբեր երկրների և ծառայությունների բրենդավորման առանձնահատկություններին, զբոսաշրջության և հաղորդակցության ոլորտներում գոյություն ունեցող մրցակցությանը, բրենդի զարգացման գործիքներին, գովազդի և հաղորդակցության յուրահատկություններին: Նա նաև ներկայացրեց զբոսաշրջության կարևորությունը և դրա զարգացման համար անհրաժեշտ քայլերը, տարբեր երկրների զբոսաշրջային ներուժի առաջընթացները, ինչպես նաև աշխարհահռչակ BBC հեռուստաընկերության հետ համագործակցության հնարավորությունները:
Սեմինարը կազմակերպվել էր Հայաստանի պետական և մասնավոր հատվածի համապատասխան մասնագետների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման, ինչպես նաև երկրի, կազմակերպությունների և ծառայությունների բրենդավորման միջազգային փորձի ուսումնասիրման նպատակով: