ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում, ապրիլի 12-ին, պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակի շրջանակներում, տեղի է ունեցել հանդիպում-քննարկում դեղագործության ոլորտի ներկայացուցիչների հետ։
Քննարկումն անցկացրել է նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը։
Դեղագործության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվել են ԵԱՏՄ դեղերի միասնական շուկային առչնվող հարցեր, ինչպես նաև Հայաստանում և արտերկրում դեղերի գրանցման և վերագրանցման ընթացակարգերը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ դեղագործներն առաջարկություններ ներկայացնեն արտաքին շուկաներում արտադրանքի առաջմղմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ։