Կառավարությունը խոստանում է 4 կետով բարելավել ՀՀ դիրքը Doing Business-ում
23 Հունվար, 2017

Համաշխարհային բանկը ապրիլից կսկսի հարցումները` որքանով է դյուրին ու նպաստավոր բիզնես միջավայրը աշխարհի 190 երկրներում, նաև Հայաստանում: Պատասխանները կհրապարակվեն հոկտեմբերին` Doing Business` Գործարարությամբ զբաղվելը զեկույցում:

Անցած հոկտեմբերին Համաշխարհային բանկը հրապարակեց 2017-ի զեկույցը, որում Հայաստանը 5 հորիզոնականով բարելավել էր դիրքը և 190 երկրներից 38-րդն է: Եվ դա վարկերի հասանելիության ավելացման, վարկային պատմությունների տեղեկատվական համակարգի բարելավման, ընդհանուր առմամբ գնահատվող 6 ոլորտներում դրական միտումների հաշվին: Սակայն 4 ոլորտում Համաշխարհային բանկը Հայաստանում հետընթաց էր արձնագրել: Տնտեսության պատասխանատուների համար ահազանգ էր, հիմա փորձում են վերացնել պետապարատում բիզնեսի զարգացման խոչընդոտները: Նախ շինարարության համար թույլտվությունների մասով:

2018-ից նոր հարկային օրենսգիրքը պարզեցրել է հարկային հաշվետվությունները ներկայացնելու կարգը: Փոխնախարարը բացատրում է օրինակով: Բնապահպանական վճարների դեպքում տնտեսվարողը պետք է նախ Բնապահպանության և Էներգետիկայի նախարարություններ ներկայացնի հաշվարկները, ստանա հաստատումը, հետո միայն հարկային ներկայացնի հաշվետվությունները: Նոր օրենքով ամեն ինչ կարվի 3-ի փոխարեն մեկ գործողությամբ:

Բիզնես միջավայրը առավել գրավիչ կդառնա, խոստանում է կառավարությունը և կանխատեսում, որ հաջորդ հոկտեմբերին հրապարակվելիք նոր Դուինք բիզնեսում Հայաստանը ևս 4 կետով կբարելավի իր դիրքը համաշխարհային տնտեսության քարտեզում:



+