Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության գործողությունների ծրագրի երկրորդ շրջափուլին ուղղված 54 մլն եվրո բյուջեն ծրագրի մասնակից 8 երկրներից որևէ ﬔկի մասով առանձին չի բաժանվում: Այս մասին «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության գործողությունների ծրագրի ինչպես և առաջին փուլում, որն իրականացել էր 2007-2013 թվականներին, երկրորդ փուլում ևս հիﬓական շահառու 8 երկրներ են համարվել Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Թուրքիան, Ռուﬕնիան, Մոլդովան, Հունաստանը և Ուկրաինան: Մելքոնյանի տեղեկացմամբ` նախապատրաստական փուլում պոտենցիալ շահառու կարող էր լինել նաև Ադրբեջանը, Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի երկրորդ փուլին ՀՀ մասնակցությունը կլինի ավելի ընդգրկուն բայց քննարկուﬓերի արդյունքում զարգացուﬓերն այնպես ընթացան, որ նա դուրս ﬓաց համագործակցության այս ծրագրից, չնայած ուներ Թուրքիայի աջակցությունը:
«Քանի որ այստեղ համագործակցության գաղափարն է, իսկ Ադրբեջանն այդքան էլ հակված չէր դրան` ﬔնք քննարկուﬓերի արդյունքում եկանք այն եզրահանգմանը, որ այդ երկիրը դուրս ﬓա համագործակցության այս ծրագրից»,-ասաց նա:
Փոխնախարարի խոսքով` Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող այս ծրագիրը յուրահատուկ է նրանով, որ շահառուները կարող են լինել պետական և ոչ պետական մարﬕնները, ինչի արդյունքում հնարավորություն է տրվում համագործակցության փաթեթներ ձևավորել նրանց ﬕջև: Գարեգին Մելքոնյանը նաև նշեց, որ Երևանում ու Հայաստանի տարբեր մարզերում ﬕ քանի անգամ իրականացրել են ծրագրի մանրամասն իրազեկվածությանն ուղղված ﬕջոցառուﬓեր, որոնցից ﬔկը տեղի կունենա մարտի 14-ին Երևանում, իսկ հաջորդը կիրականացվի Երևանից դուրս՝ մարտի 16-ին:
«Մեր նպատակը հանրությանը հնարավորինս իրազեկելն է, որպեսզի կառույցներն ու կազմակերպություններն առավելագույնս օգտվեն այս ծրագրից: Մենք շուրջ ﬔկ տարի է ակտիվորեն այս թեմայի շուրջ բարձրաձայնում ենք: Ծրագրին հայտեր ներկայացնելու տեսանկյունից կազմակերպությունները սահմանափակուﬓեր չունեն` դաշտը բաց է ցանկացած կազմակերպության համար: Ծրագրին ուղղված 54 մլն եվրոն որևէ երկրի մասով առանձին բաժանում չունի: Այսինքն` այն երկիրը, որը եղավ ավելի ակտիվ, տեղեկացված, մասնագիտացված, պատրաստ, նաև մրցակցային ծրագրեր իրականացնելուն ունակ, ապա այդ երկիրն առավել շատ կշահի»,-ընդգծեց փոխնախարարը:
Այս ծրագրի մասով, որպես պատասխանատու մարﬕն, ընտրված է Ռուﬕնիայի էկոնոﬕկայի նախարարության ներքո ստեղծված համապատասխան ստորաբաժանումը: Հայտեր ներկայացվելու են էլեկտրոնային տարբերակով` ծրագրի համապատասխան այդ կառույցին: Մելքոնյանն իր ունեցած տեղեկություններով նշեց, որ ծրագրին դեռևս հայտեր չեն ներկայացվել: Նրա խոսքով` վերջին շրջանում նկատվել են գաղափարներ և ծրագրեր ներկայացնելու ակտիվություն ու հետաքրքրվածություն հայկական կառույցների կողﬕց: Ըստ փոխնախարարի` ներկայացված ծրագրերի հայտերի թվի մասին հնարավոր կլինի խոսել ժամկետը լրանալուց հետո, քանի որ շատ ծրագրեր կարող են լրացվել բառացիորեն վերջին օրերի ընթացքում, իսկ ծրագրերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է:
Անդրադառնալով Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության գործողությունների ծրագրի առաջին շրջափուլին` փոխնախարարն ասաց, որ Հայաստանը ներկայացված է եղել 22 ծրագրերում և դրանցից շատերի առարկայական արդյունքը վերջին տարիների ընթացքում աﬔնատարբեր կազմակերպությունների կողﬕց ներկայացվել է հասարակությանը: Նա ընդգծեց, որ կան բազմաթիվ հաջողված նախագծեր, սակայն համագործակցության այս ծրագիրը դեռևս նորություն էր: Մելքոնյանը համոզմունք հայտնեց, որ երկրորդ փուլում այս ծրագրին Հայաստանի ներգրավվածությունը կլինի ավելի ընդգրկուն և դրանք կլինեն ավելի մրցակցային, ինչի արդյունքում առավել շատ ծրագրեր հնարավոր կլինի հաղթել և բերել Հայաստան: Փոխնախարարը նաև հավելեց, որ նախագծերը պետք է համագործակցության գաղափարի վրա հիﬓված լինեն և դրանց առաջարկները նախատեսեն ծրագրի շահառու հանդիսացող 2-3 երկրների ներգրավմամբ: «Այսինքն, ծրագիրը չպետք է նախատեսված լինի ﬕայն ﬔկ երկրի համար: Հենց դրանում է կայանում գաղափարը, որ այն պետք է հիﬓված լինի համագործակցության վրա»,- նշեց Գարեգին Մելքոնյանը:
Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության գործողությունների ծրագրի 2007-2013 թվականների ընթացքում անցկացված առաջին շրջափուլի բյուջեն կազﬔլ էր 27 մլն եվրո: Առաջին շրջափուլի ժամանակ շահառու են համարվել 8 երկրներ` Հայաստան, Վրաստան, Բուլղարիա, Թուրքիա, Ռուﬕնիա, Մոլդովա, Հունաստան, Ուկրաինա: Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. ծրագրային առաջարկների ներկայացման առաջին փուլը ﬔկնարկել է 2017թ.-ի հունվարի 31-ին, իսկ դիմուﬓերի ներկայացման վերջնաժամկետն է 2017թ.-ի մայիսի 31-ը: Ծրագրային առաջարկների ներկայացման ﬔկնարկը բաց է Ծրագրի բոլոր թեմատիկ նպատակների և առաջնահերթությունների համար: Ծրագրի նպատակներ են` խթանել գործարարությունը և ձեռներեցությունը Սևծովյան ավազանում, ինչպես նաև խթանել Սևծովյան ավազանում շրջակա ﬕջավայրի պաշտպանության համակարգումը և ծովային աղբի արտանետման համատեղ կրճատումը:
Առաջնահերթություններից է` համատեղ խթանել գործարարությունը և ձեռնարկատիրական գործունեությունը՝ զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում: Ծրագրային առաջարկների իրականացման համար տրամադրված դրամաշնորհը պետք է լինի 500 հազարից 1.5 մլն եվրոյի շեմում: Առաջնահերթություն է նաև բարձրացնել անդրսահմանային առևտրի հնարավորություններն ու արդիականացումը գյուղատնտեսության և հարակից ոլորտներում: Ծրագրային առաջարկների իրականացման համար տրամադրված դրամաշնորհը պետք է լինի 300 հազարից 700 հազար եվրոյի շեմում:
Բարելավել շրջակա ﬕջավայրի համատեղ դիտանցումը (մոնիտորինգ), Ծրագրային առաջարկների իրականացման համար տրամադրված դրամաշնորհը պետք է լինի 500 հազարից 1 մլն եվրոյի շեմում:
Խթանել ընդհանուր հանրային իրազեկումը և գետերի ու ծովային աղբի նվազեցմանն ուղղված համատեղ գործողությունները: Ծրագրային առաջարկների իրականացման համար տրամադրված դրամաշնորհը պետք է լինի 300 հազարից 1 մլն եվրոյի շեմում:
Ծրագրային առաջարկների ներկայացման առաջին փուլում Ծրագրի երկու թեմատիկ նպատակների իրականացման համար ԵՀԳ ընդհանուր բյուջեն կազմում է 54 մլն եվրո: ԵՀԳ ներքո տրամադրվող դրամաշնորհը կկազﬕ ծրագրի ծախսերի 92%-ը (յուրաքանչյուր առաջատար և ծրագրի գործընկերոջ համար): Ազգային համաֆինանսավորումը պետք է կազﬕ ծրագրի ծախսերի առնվազն 8%-ը, հաշվարկված յուրաքանչյուր առաջատար և ծրագրի գործընկերոջ բյուջեին համապատասխան: