#CleanArmenia. դարձնենք Հայաստանն ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար
21 Ապրիլ, 2017

Համաձայն ապրիլի 20-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ վարչապետի հանձնարարականի` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է արշավ, որի նպատակն է ՀՀ քաղաքացուն դարձնել ակտիվ մասնակից «Մաքուր Հայաստան» ծրագրին:

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նկարահանել զբոսաշրջային գրավչություն հանդիսացող վայրում աղբաշատ հատվածը, ուղարկել լուսանկարը զբոսաշրջության պետական կոմիտեի ֆեյսբուքյան էջին՝ նշելով մարզը, քաղաքը, համայնքը և նկարահանման օրը։

Աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարող եք օգտագործել #CleanArmenia հաշթեգը: Արդյունքները կներկայացվեն առցանց, բաց հարթակում։

Միասին մենք կարող ենք Հայաստանի զբոսաշրջային գրավչության վայրերն էլ ավելի գարվիչ դարձնել մեր երկիր այցելած զբոսաշրջիկի համար: