Արտադրանքի ցուցանիշների չափումների (փորձարկումների) ճշգրիտ արդյունքներ ապահովող էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիաների ճանաչման մրցույթ
11 Օգոստոս, 2017
հոդված
Կցված Ֆայլեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտարարում է արտադրանքի ցուցանիշների չափումների (փորձարկումների) ճշգրիտ արդյունքներ ապահովող էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիաների ճանաչման մրցույթ: Կից ներկայացվում է Եվրասիական տնտեսական միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերով սահմանված արտադրանքների անվտանգության պահանջները (ցուցանիշները) սահմանող ցանկը.

Մրցույթին մասնակցելու և էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչվելու համար անհրաժեշտ է secretariat@miոecօոօmy.am էլեկտրոնային հասցեով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2017 թվականի մայիսի 11-ի «Էտալոնային լաբորատորիա ճանաչվելու համար ներկայացվող էլեկտրոնային հայտի ձևը, էտալոնային լաբորատորիայի ճանաչման վկայականի ձևը հաստատելու մասին» թիվ 442-Ն հրամանով հաստատված ձևով էլեկտրոնային հայտ` կցելով ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Էտալոնային լաբորատորիաներին ներկայացվող պահանջները և դրանց ճանաչման կարգը սահմանելու մասին» N 206-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերը:

Փորձարկման (չափումների) լաբորատորիան տեխնիկական կանոնակարգով կանոնակարգվող ոլորտում էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչվելու համար պետք է ունենա`

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ԷՏԱԼՈՆԱՅԻՆ (ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ) ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ

1. Ազգային և միջազգային հավատարմագրում

2. Միջազգային հավատարմագրում ունեցող կազմակերպությունների կողմից անցկացված որակավորման ստուգման ամենամյա ծրագրին մասնակցության և դրական արդյունքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն

3. Չափումների իրականացման հաստատված ընթացակարգ (կլինիկական, տեխնիկական կամ այլ)` էտալոնային նմուշների հետևելիության գրառումներով

4. Հաստատված ընթացակարգ՝ էտալոնային նմուշների պահպանման համար

5. Ծառայությունների մատուցման համար `

ա. տարածքային հագեցվածություն

բ. տեխնիկական հագեցվածություն (տրամաչափարկված չափման միջոցներ, սարքավորումներ` ներառյալ բարձր ճշգրտությամբ վերլուծական սարքավորումներ և տրամաչափարկված չափման միջոցներ)

գ. մասնագիտական պատրաստվածություն` (մասնագիտական կադրեր` ոլորտում ծառայություն մատուցող այլ մասնագետների վերապատրաստում իրականացնող և ստանդարտ մեթոդներ մշակող և (կամ) գնահատող (անհրաժեշտություն առաջանալու դեպքում)

6. Համապատասխան տեխնիկական հմտություններ` նոր մեթոդներ մշակելու և գնահատելու համար

7. Մեծությունների միավորների ելակետային արժեքների ներկայացման` լաբորատորիայի հայտարարագրված չափումներ (Չափման արդյունքների չափագիտական հետևելիության ապահովում)

8. Չափումների ընթացքում կիրառվող էտալոնային (արբիտրաժային) մեթոդների ցանկ/անվանում*

9. Ինտերնետային ցանցի իր համապատասխան կայքէջում իր գործունեության մասին անհրաժեշտ տեղեկատվության տեղադրման ապահովում/արդիականացում:

ԷՏԱԼՈՆԱՅԻՆ (ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ) ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ

1. Ազգային և միջազգային հավատարմագրում

2. Միջազգային հավատարմագրում ունեցող կազմակերպությունների կողմից անցկացված որակավորման ստուգման ամենամյա ծրագրին մասնակցության և դրական արդյունքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն

3. Փորձարկումների հաստատված ընթացակարգ

4. Հաստատված ընթացակարգ՝ ստանդարտ (աշխատանքային) նմուշների պահպանման համար

5. Ծառայությունների մատուցման համար `

ա. տարածքային հագեցվածություն

բ. տեխնիկական հագեցվածություն (տրամաչափարկված չափման միջոցներ, սարքավորումներ)

գ. մասնագիտական պատրաստվածություն (մասնագիտական կադրեր)

6. Որակի կառավարման համակարգով նախատեսված և հավատարմագրման ոլորտում վկայակոչված մեթոդների հաստատված ընթացակարգեր

7. Մեծությունների միավորների ելակետային արժեքների ներկայացման` լաբորատորիայի հայտարարագրված փորձարկումներ (Փորձարկման արդյունքների անորոշության արժեքի որոշում)

8. Փորձարկումների) ընթացքում կիրառվող էտալոնային (արբիտրաժային) մեթոդների ցանկ/անվանում*

9. Ինտերնետային ցանցի իր համապատասխան կայքէջում իր գործունեության մասին անհրաժեշտ տեղեկատվության տեղադրման ապահովում/արդիականացում:

*Կարող է ներկայացվել միջազգային վալիդացված մեթոդ:

Մրցույթի մասնակցության էլեկտրոնային հայտերն ընդունվում են մինչև 2017 թվականի սեպտեմբերի 4-ը:

Մրցույթի վերաբերյալ հարցեր և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության որակի ենթակառուցվածքների բաժին` Հեռ.` +374 011 597-168