Մայիսի 17-ին Երևանում Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախաձեռնությամբ անցկացվեց B2B ձևաչափով հանդիպում` մի խումբ գործարարների մասնակցությամբ Հայաստանից, Բելգիայից և Կոնգոյից:
Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
Անդրադառնալով հայ-բելգիական համագործակցությանը Հ.Ազիզյանն իր խոսքում նշեց. «Բելգիայի հետ առևտրաշրջանառության ծավալները ﬔծ չեն, սակայն կարծում ենք, որ բելգիական կապիտալը պետք է հետաքրքրված լինի ներդրուﬓեր իրականացնել Հայաստանում: Նախարարությունը ներկայացրել է Հայաստանի ներդրումային ﬕջավայրը: Բելգիայի ներկայացուցիչները նշել են իրենց հետաքրքրող ոլորտները»,- ասաց Ազիզյանը:
Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը միջոցառման ընթացքում հանդես եկավ շնորհանդեսով` ներկայացնելով Բելգիա-Հայաստան առևտրի պալատի գործունեությունը: Նշելով, որ իրենց նպատակն է ակտիվացնել հայ-բելգիական գործարար համագործակցությունը և նպաստել գործարարների ներդրումային մտադրությունների իրագործմանը նա առանձին առանձին ներկայացրեց իրենց հետ ժամանած գործարարներին:
Վերջիններս գործունեություն են ծավալում շոկոլադի և հրուշակեղենի արտադրության, հանքարդյունաբերության, կենսաչափական անձնագրերի և ID քարտերի տպագրության և մի շարք այլ ոլորտներում և հետաքրքրված են Հայաստանում գործունեություն իրականացնելու հնարավորությամբ:
Վ.Սաֆարյանը նաև ավելացրեց, որ Կոնգոյում ևս հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ և կա մտադրություն հայ արտադրողների ու արտահանողների հետ քննարկելու համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում գործարարները ներկայացրեցին իրենց ծրագրերն ու մտահղացումները, մտքեր փոխանակեցին համատեղ համագործակցության հեռանկարների վերաբերյալ: