Մայիսի 27-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցները, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում, մասնակցել են համապետական շաբաթօրյակին:
ՀՀ նախարարության աշխատակազմի աշխատակիցները մաքրման աշխատանքներ են իրականացրել Ստեփան Շահումյանի և Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակներին կից այգիներում, նախարարության մասնաշենքում և հարակից տարածքներում:
Հիշեցնում ենք նաև, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարել է արշավ, որի նպատակն է ՀՀ քաղաքացուն դարձնել ակտիվ մասնակից «Մաքուր Հայաստան» ծրագրին։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նկարահանել զբոսաշրջային գրավչություն հանդիսացող վայրում աղբաշատ հատվածը, ուղարկել լուսանկարը զբոսաշրջության պետական կոմիտեի ֆեյսբուքյան էջին՝ նշելով մարզը, քաղաքը, համայնքը և նկարահանման օրը: Էջում ներկայացվում են նաև իրականացված աշխատանքների արդյունքները:
Աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարող եք օգտագործել #CleanArmenia հաշթեգը:
#CleanArmenia նախագծի շրջանակներում տրամադրած նկարների և քաղաքացիների արդյունավետ համագործակցության արդյունքում արդեն իսկ բազմաթիվ վայրերում իրականացվել են մաքրման աշխատանքներ: