Հունիսի 10-ին Ղազախստանում մեկնարկել է «Ապագայի էներգիա» խորագիրը կրող «Աստանա Էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և «կանաչ» տեխնոլոգիաներին նվիրված ցուցահանդեսում մասնակից երկրների կողմից ներկայացված կլինեն էներգախնայողության համաշխարհային լավագույն տեխնոլոգիաները, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման բնագավառում առկա նորագույն մշակումները:
«Աստանա էքսպո 2017» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարում ցուցադրված են ոչ միայն այլընտրանքային էներգետիկայի հայաստանյան առաջարկները, այլև զուգահեռաբար ներկայացված են Հայաստանի մշակույթի, պատմության, տնտեսության, զբոսաշրջության և ներդրումային հնարավորությունները։
«Աստանա էքսպո 2017» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար է նշանակված տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նախարարի խոսքով` «Աստանա 2017»-ին մոտ 5 մլն մասնակիցներ ներգրավված կլինեն, և սա մեծ ու լայն հնարավորություն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն այդ երեք ամիսների ընթացքում իր տաղավարի միջոցով ներկայանա, ինչպես զբոսաշրջության, այնպես էլ ներդրումային գրավչության մասով”:
Ցուցահանդեսը կտևի 3 աﬕս` հունիսի 10-ից սեպտեմբերի 10-ը: Ցուցահանդեսին մասնակցում են 115 պետություն և 18 ﬕջազգային կազմակերպութուն: